ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԱՀԵՐԸ

TECH WEEK ARTSAKH 2021
TECH WEEK GYUMRI 2022
about_us
Մեր մասին Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը միավորում է հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի Tech Week-ը գալիս է Վանաձոր: Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ և շարունակական զարգացումը։ Մարզերում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց զինումը գիտելիքով ու հմտություններով կստեղծեն նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտան բացահայտել մեր ողջ ներուժը։

ՕՐԱԿԱՐԳ

Թարմացումը շուտով

ԽՈՍՆԱԿՆԵՐ

Թարմացումը շուտով

gyumri_image

Անցկացման վայրը

Tech Week Vanadzor 2025-ը հագեցած է լինելու տարբեր միջոցառումներով, որոնք կանցկացվեն.

  • Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ — միջոցառման հիմնական վայր, կոնֆերանս և պանելային քննարկումներ
  • Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն (VTC) — ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոն
  • Վանաձորի պետական համալսարան (VSU) — «Wings» գաղափարների մրցույթ

Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով

Գրանցվել

Հղումը սեղմելով` կարող եք միանալ Tech Week Vanadzor 2025 տելեգրամյան համայնքին՝ միջոցառման նորությունները բաց չթողնելու և կազմակերպիչների հետ ուղիղ կապ ունենալու համար։

Tech Week Vanadzor 2025-ի շրջանակներում սպասվում է ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվում է Layerswap ընկերության կողմից և որպես նպատակ ունի լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ՝ ուղղված Հայքի հզորացմանը։ Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։ Գաղափարը ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում` 48 ժամվա ընթացքում։

Հավաքի՛ր թիմ, մտածի՛ր նախագիծ և հուլիսի 4-ին արի՛ Վանաձոր այն կյանքի կոչելու։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը․

Գրանցվել

Հայտադիմումների ընդունումը բաց է մինչև հունիսի 15-ը։

առաջին տեղ

$10,000

Երկրորդ տեղ

$3,500

երրորդ տեղ

$1,500

ԴևHacks հաքաթոնի կազմակերպիչն է Layerswap ընկերությունը։

Layerswap-ը բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար ընկերություն է, որը ստեղծում է նորարարական լուծումներ բլոքչեյնների միջև ակտիվների արագ և անվտանգ փոխանցումների համար։

գաղափարների մրցույթ

«Wings» գաղափարների մրցույթի նպատակն է հավաքագրել նորարար գաղափարներով ձեռներեցների, ովքեր կյանքի կկոչեն իրենց նախագծերը՝ ուղղված Լոռու մարզի զարգացմանը։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են 16 տարեկանից բարձր առնվազն երկու մասնակցից։ Թիմերը կարող են լինել տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։

Եթե ունեք գաղափար, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը, կամ արդեն ունեք լուծում և աջակցություն եք փնտրում, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է։

Մրցույթն իրականացվում է երկու փուլով․

  1. Առաջին փուլում դիմումների հիման վրա կընտրվեն 7 թիմեր։
  2. Երկրորդ փուլում ընտրված թիմերին մենթորները անհատական պարապմունքների միջոցով կնախապատրաստեն՝ նախագծերը ժյուրիին Tech Week Vanadzor 2025-ի շրջանակներում ներկայացնելու համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը.

Գրանցվել

Հայտադիմումների ընդունումը բաց է մինչև հունիսի 10-ը։

առաջին տեղ

$1500

Երկրորդ տեղ

$1000

երրորդ տեղ

$500

WINGS ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

$2000


bana_logo

«Wings» գաղափարների մրցույթը իրականացվում է Հայաստանի Բիզնես
Հրեշտակների Ցանցի (ԲԱՆԱ) աջակցությամբ։

BANA Angels-ը Հայաստանի առաջին ու ամենաակտիվ հրեշտակ ներդրողների ցանցն
է, որի ներդրումային պորտֆոլիոն ներառում է շուրջ 35 ստարտափներ։

Գործընկերներ

Աջակիցներ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Tech Week-ը։

Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 4-ից հուլիսի 6-ը Վանաձորում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ և շարունակական զարգացումը։

Ո՞վ կարող է մասնակցել։

Միջոցառման մասնակցությունը բաց է բոլորի համար։ Անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել՝ https://techweekarmenia.typeform.com/tw2025

Ինչպե՞ս գրանցվել։

Գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել հայտը։

Որտե՞ղ է անցկացվելու միջոցառումը։

Միջոցառման հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, մյուս վայրերի մասով լրացուցիչ կտեղեկացնենք:

Ե՞րբ է տեղի ունենալու միջոցառումը։

Օր 1՝ հուլիս 4

Օր 2՝ հուլիս 5

Օր 3՝ հուլիս 6

Որո՞նք են միջոցառման թեմաները։

Միջոցառման հիմնական ուղղություններն են․
  • Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ
  • UI և UX դիզայն, բրենդինգ
  • Ստարտափեր և մոտիվացիա
  • Ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն
  • Արհեստական բանականություն։
Խոսնակների և միջոցառման այլ մանրամասների մասին տեղեկատվություն ստանալու համար հետևեք մեզ սոցցանցերում։

Որքա՞ն է մուտքավճարը։

Մուտքավճար չկա։ Անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել։

Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ։

Միջոցառման կազմակերպչական թիմի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին կամ միանալով մեր տելեգրամյան համայնքին։