about_us
Մեր մասին Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է Ստեփանակերտում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։ Արցախում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց զինումը գիտելիքով ու հմտություններով կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը։

Կորիզ

գաղափարների մրցույթ

«Կորիզ» մրցույթի նպատակն է համախմբել և կյանքի կոչել գաղափարներ՝ ուղղված Արցախի զարգացմանը։ Եթե ունեք գաղափար, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը, կամ արդեն ունեք որևէ լուծում և աջակցություն եք փնտրում, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից. ինչպիսիք են՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց:

$1500

առաջին տեղ

$1000

Երկրորդ տեղ

$500

երրորդ տեղ

bana_logo

«Կորիզ» մրցույթը իրականացվում է Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (ԲԱՆԱ) աջակցությամբ։

ԲԱՆԱ-ն Հայաստանում հրեշտակ ներդրողների առաջատար ցանց է, որի միջոցով իրականցվել է ավելի քան 1 միլիոն դոլլար ներդրում շուրջ 15 նախագծերում։ ԲԱՆԱ անդամները տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարար-ներդրողներն են, ովքեր աջակցում են ստարտափ ընկերություններին իրենց փորձի փոխանակմամբ, գիտելիքներով, նաև՝ ֆինանսական ներդրումներով։

Հակաթոն

Տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում անցկացվելու է Հակաթոն, որը միտված է համախմբել երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ։

Այն է՝ մշակել ու ներդնել Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ, տեղական ինքնակառավարման մարմիններում տվյալների հավաքագրման և մշակման, պետական մարմինների ու քաղաքացիների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով։

Հակաթոնին կարող են մասնակցել այն անհատները կամ թիմերը, ովքեր ունեն մասնագիտական փորձառություն ծրագրավորման, որակի ապահովման, դիզայնի, նախագծերի կառավարման ոլորտներում (Programming, QA, UI/UX design, PM) և ցանկանում են նպաստել Արցախի զարգացմանը։

Հաքաթոնը իրականացվում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) նախաձեռնությամբ։

hackathon_image
arcax_image

Անցկացման վայրը

Ք․Ստեփանակերտ
Թումանյան փող., 59 շենք
Մշակույթի և երիտասարդության պալատ

Հաճախ տրվող հարցեր

Գործընկերներ

Աջակիցներ