հուլիս 2-4
tech week
Gyumri 2022

ՕՐԱԿԱՐԳ
ԽՈՍՆԱԿՆԵՐ

Անցկացման վայրը
Tech Week Գյումրի 2022-ին լինելու են տարբեր միջոցառումներ, որոնք կանցկացվեն․
- Դրամատիկական Թատրոն – Միջոցառման հիմնական վայր, կոնֆերանս և աշխատանքի տոնավաճառ:
- GTC – Armenia Software Testing Cup
- ՀՊՏՀ Գյումրու Մասնաճյուղ – «Կորիզ» գաղափարների մրցույթ
- Թումո Գյումրի – CyberHUB հաքաթոն
Կորիզ
գաղափարների մրցույթ
«Կորիզ» մրցույթի նպատակն է համախմբել և կյանքի կոչել գաղափարներ՝ ուղղված Շիրակի զարգացմանը։ Եթե ունեք գաղափար, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը, կամ արդեն ունեք որևէ լուծում և աջակցություն եք փնտրում, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից. ինչպիսիք են՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց:
$1500
առաջին տեղ
$1000
Երկրորդ տեղ
$500
երրորդ տեղ

«Կորիզ» մրցույթը իրականացվում է Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (ԲԱՆԱ) աջակցությամբ։
ԲԱՆԱ-ն Հայաստանում հրեշտակ ներդրողների առաջատար ցանց է, որի միջոցով իրականցվել է ավելի քան 3 միլիոն դոլլար ներդրում շուրջ 25 ստարտափներում։ ԲԱՆԱ անդամները տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարար-ներդրողներն են, ովքեր աջակցում են ստարտափ ընկերություններին իրենց փորձի փոխանակմամբ, գիտելիքներով, նաև՝ ֆինանսական ներդրումներով։

Armenia Software Testing Cup 2022 մրցույթը Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում
Armenia Software Testing Cup-ը մրցույթ է ծրագրային ապահովման թեստավորման թիմերի միջև: Միջոցառմանը կարող են մասնակցել թիմեր և ՏՏ ընկերություններից և ձևավորված անհատների կողմից: Թիմը պետք է բաղկացած լինի 4 մասնագետից, մեկ ղեկավարից և թիմակիցներից: Հաղթող 3 թիմերը պարգևատրվելու են, կլինեն նաև հատուկ մրցանակներ և նվերներ։
ggRace-ը համախմբող-բարեգործական մրցարշավ է (crowdfunding), որի ընթացքում անկախ մասնագիտությունից Դուք կարող եք դառնալ gg վարորդ-գործընկեր և Ձեր անձնական մեքենայով կատարել պատվերներ։
Միջոցառման ընթացքում պատվերներից ստացված ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող բարի ու շենացնող նախագծերի:

CyberHUB հաքաթոնի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ: Այն թույլ կտա Հայաստանում բնակվող ցանկացած մարդու ստուգել՝ արդյո՞ք իր անձնական տվյալներն արտահոսել են, ինչպես նաև ճշտել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել արտահոսքում։ Հաքաթոնին կարող են մասնակցել Python, JS, Web ծրագրավորողներ, դիզայներներ, տվյալների բազայի ադմինիստրատորներ, OSINT մասնագետները և սրտացավ այլ քաղաքացիներ։

Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Tech Week-ը
Tech Week-ը եռօրյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 2-4-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։
Ո՞վ կարող է մասնակցել։
Միջոցառման մասնակցությունը բաց է բոլորի համար։ Անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել՝ անցնելով նշված հղումով՝ https://bit.ly/3th77IG։
Ինչպե՞ս գրանցվել։
Գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել հայտը։ Գրանցված մասնակիցները իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան միջոցառման մասնակցության ուղեցույց։
Որտե՞ղ է անցկացվելու միջոցառումը։
Միջոցառումը տեղի է ունենալու միաժամանակ 4 վայրերում՝ Գյումրու Դրամատիկական թատրոն, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն և Թումո Գյումրի։
Ե՞րբ է տեղի ունենալու միջոցառումը։
Tech Week եռօրյա միջոցառման ժամանակացույցը․
Օր 1՝ հուլիսի 2 – սկիզբը՝ 11։00
Օր 2՝ հուլիսի 3 –
սկիզբը՝ 11։00
Օր 3՝ հուլիսի 4 – սկիզբը՝ 11։00
Որո՞նք են միջոցառման թեմաները։
Միջոցառման հիմնական ուղղություններն են․
- Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ
- UI և UX դիզայն, բրենդինգ
- Ստարտափեր և մոտիվացիա
- Ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն
Արհեստական բանականություն։
Խոսնակների և միջոցառման այլ մանրամասների մասին տեղեկատվություն ստանալու
համար հետևեք մեզ սոցցանցերում։
Որքա՞ն է մուտքավճարը։
Մուտքավճար չկա։ Անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել՝ https://bit.ly/3th77IG։
Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ։
Միջոցառման կազմակերպչական թիմի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Հղումը՝
Որտե՞ղ գիշերել Գյումրիում։
Tech Week Gyumri 2022-ի մասնակիցների համար գործում է սահմանափակ քանակով հատուկ առաջարկ Գյումրու Օլիմպիկ, Գյումրի, Լայմ, Ֆրենդս, Ռո Մետրո, Գոլդ և Վանատուր հյուրանոցներում։ Մանրամասներին և պայմաններին ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://bit.ly/3njzpPm
Ինչպե՞ս հասնել Գյումրի:
Դեպի Գյումրի հարմարավետ և մատչելի ուղևորվելու համար կարող եք ընտրել ggShuttle տարբերակը, որի դեպքում կարողանում եք նախապես ամրագրել Ձեր տեղը մեքենայի մեջ՝ կիսելով երթը այլ ուղևորների հետ: Երթն ամրագրելու համար անհրաժեշտ է ներբեռնել gg հավելվածը և գրանցվել համակարգում Ձեր հեռախոսահամարով: Հավելված մուտք գործելուց հետո, էկրանի ներքևի աջ մասում կնկատեք կլորի մեջ նկարված մեքենա: Սեղմելով տվյալ մեքենայի վրա կբացվեն շաթլների առկա հնարավոր ուղղությունները: Ընտրելով Ձեր ցանկալի ուղղությունը, ընտրում եք նաև ժամը և վճարում քարտային տարբերակով: Քարտը անհրաժեշտ է կցել համակարգին, որպեսզի Ձեր տեղը հաջողությամբ ամրագրվի: Մանրամասների համար առկա է առցանց օգնություն gg հավելվածում: https://bit.ly/3erCEA3
Կազմակերպիչներ
Գործընկերներ
Աջակիցներ