ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
about_us
Մեր մասին Tech Week-ը տեխնոլոգիական միջոցառումների շարք է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Այս տարի այն անցկացվելու է Գյումրիում: Միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ շարունակական զարգացումը։ Մարզերում նոր թիմերի ստեղծումը և մարդկանց զինումը գիտելիքով ու հմտություններով կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը։

ՕՐԱԿԱՐԳ

gyumri_image

Անցկացման վայրը

Tech Week Գյումրի 2022-ին լինելու են տարբեր միջոցառումներ, որոնք կանցկացվեն․

  • Դրամատիկական Թատրոն - Միջոցառման հիմնական վայր, կոնֆերանս և աշխատանքի տոնավաճառ:
  • GTC - Armenia Software Testing Cup
  • ՀՊՏՀ Գյումրու Մասնաճյուղ - «Կորիզ» գաղափարների մրցույթ
  • Թումո Գյումրի - CyberHUB հաքաթոն

Կորիզ

գաղափարների մրցույթ

«Կորիզ» մրցույթի նպատակն է համախմբել և կյանքի կոչել գաղափարներ՝ ուղղված Շիրակի զարգացմանը։ Եթե ունեք գաղափար, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը, կամ արդեն ունեք որևէ լուծում և աջակցություն եք փնտրում, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից. ինչպիսիք են՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց:

$1500

առաջին տեղ

$1000

Երկրորդ տեղ

$500

երրորդ տեղ

bana_logo

«Կորիզ» մրցույթը իրականացվում է Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (ԲԱՆԱ) աջակցությամբ։

ԲԱՆԱ-ն Հայաստանում հրեշտակ ներդրողների առաջատար ցանց է, որի միջոցով իրականցվել է ավելի քան 3 միլիոն դոլլար ներդրում շուրջ 25 ստարտափներում։ ԲԱՆԱ անդամները տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարար-ներդրողներն են, ովքեր աջակցում են ստարտափ ընկերություններին իրենց փորձի փոխանակմամբ, գիտելիքներով, նաև՝ ֆինանսական ներդրումներով։

testing-cup

Armenia Software Testing Cup 2022 մրցույթը Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում

Armenia Software Testing Cup-ը մրցույթ է ծրագրային ապահովման թեստավորման թիմերի միջև: Միջոցառմանը կարող են մասնակցել թիմեր և ՏՏ ընկերություններից և ձևավորված անհատների կողմից: Թիմը պետք է բաղկացած լինի 4 մասնագետից, մեկ ղեկավարից և թիմակիցներից: Հաղթող 3 թիմերը պարգևատրվելու են, կլինեն նաև հատուկ մրցանակներ և նվերներ։

ggRace-ը համախմբող-բարեգործական մրցարշավ է (crowdfunding), որի ընթացքում անկախ մասնագիտությունից Դուք կարող եք դառնալ gg վարորդ-գործընկեր և Ձեր անձնական մեքենայով կատարել պատվերներ։

Միջոցառման ընթացքում պատվերներից ստացված ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող բարի ու շենացնող նախագծերի:

CyberHUB հաքաթոնի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ: Այն թույլ կտա Հայաստանում բնակվող ցանկացած մարդու ստուգել՝ արդյո՞ք իր անձնական տվյալներն արտահոսել են, ինչպես նաև ճշտել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել արտահոսքում։ Հաքաթոնին կարող են մասնակցել Python, JS, Web ծրագրավորողներ, դիզայներներ, տվյալների բազայի ադմինիստրատորներ, OSINT մասնագետները և սրտացավ այլ քաղաքացիներ։

hackathon_image

Հաճախ տրվող հարցեր